Մոսկվայի մերձակայքում հայտնաբերվել է հնարավոր դենգե տենդ
Ռուսաստան
«Դոմոդեդովո» օդանավակայանում Շրի Լանկայից վերադարձած ուղևորի մոտ արձանագրվել են ախտանշաններ, որոնք կարող են վկայել դենգե տենդի մասին։ Սկզբում տղամարդը հրաժարվել էր հոսպիտալացումից, սակայն տանը նրա ջերմությունը բարձրացել է, և նա տեղափոխվել է վարակաբանական բաժանմունք։
Ռոսպոտրեբնադզորը անմիջապես ձեռնարկել է հակահամաճարակային միջոցառումներ և ուղևորից վերցրել է կենսանմուշ՝ հետագա լաբորատոր հետազոտության համար։ Հիվանդի վերջնական ախտորոշումը դեռ սպասվում է։
Մասնագետները, սակայն, վստահեցնում են՝ զանգվածային տարածման վտանգ չկա։ Վարակաբանական բժիշկ Վլադիմիր Նիկիֆորովը շեշտել է, որ Ռուսաստանում բացակայում է այն տեսակի մոծակը, որը կրում է դենգե վիրուսը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան