Չինաստանը մեղադրում է ԱՄՆ-ին տնտեսական բուլլինգի մեջ
Տնտեսություն
Չինաստանի դեսպանը կտրուկ քննադատել է Վաշինգտոնին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն սիստեմատիկորեն խախտում է ԱՀԿ-ի կանոնները և օգտագործում է սակագները որպես տնտեսական զենք։ Նրա խոսքով՝ երկիրը, որը երկար տարիներ շահել է ազատ առևտրից, այժմ անցել է միակողմանի քայլերի, պրոտեկցիոնիզմի և «տնտեսական բուլլինգի» քաղաքականության։
Դիվանագետը ընդգծել է, որ Վաշինգտոնի ճնշումը տարածվում է նաև բազմաթիվ պետությունների վրա, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի անդամների։ Այս մոտեցումը, ըստ նրա, քայքայում է բազմակողմ առևտրային համակարգը, խախտում է համաշխարհային տնտեսական կայունությունը և վնասում է մի շարք երկրների օրինական շահերին։
Չինաստանը, հավելել է Չժանը, մշտապես հանդես է գալիս տուրքային և առևտրային պատերազմների դեմ՝ համարելով, որ պրոտեկցիոնիզմը ապագա չունի։ Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ն 50% մաքսատուրք էր սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ պատժելով նրան ռուսական նավթ գնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան