Ֆոն դեր Լեյենը կայցելի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանակից յոթ երկիր
Աշխարհ
Եվրահանձնաժողովը հայտարարել է՝ իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից յոթ երկիր: Այկս մասին հայտնում է EADaily-ն։
Հաղորդվում է՝ Օգոստոսի 29-ին ֆոն դեր Լեյենը կսկսի իր ճանապարհորդությունը՝ ընդհանուր առմամբ այցելելով յոթ երկիր՝ Էստոնիա, Լիտվա, Ֆինլանդիա, Լատվիա, Լեհաստան, Բուլղարիա և Ռումինիա:
«Նրա այցը կընդգծի ԵՄ աջակցությունը անդամ պետություններին, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին։ Նա նաև Եվրոպայի անվտանգության և պաշտպանության հարցերը կքննարկի կառավարության ներկայացուցիչների և զորահրամանատարների հետ», - մեկնաբանել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Արիաննա Պոդեստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)