Չինաստանը կոչով դիմել է Իսրայելին
Աշխարհ
Չինաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում։ Նման հայտարարությամբ ՄԱԿ-ում հանդես է եկել ՉԺՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը, փոխանցում է Синьхуа-ն։
«Միջազգային հանրությունը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրի իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար», - ասել է տեղակալը: «Չինաստանը դեմ է և դատապարտում է բոլոր գործողությունները, որոնք վնասում են քաղաքացիական բնակչությանը, ոչնչացնում են քաղաքացիական ենթակառուցվածքները և խախտում միջազգային իրավունքը», - ասել է նա:
«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումն անընդունելի է. մարդասիրական մատակարարումների օգտագործումը ռազմական նպատակներով անթույլատրելի է և օգնության բաշխման ռազմականացված մեխանիզմներն անընդունելի են», - հավելել է Շուանգը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)