Ֆրանսիայի թուրքերի հանրահավաքն՝ ընդդեմ հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող բանաձևի
Աշխարհ
Այսօր Ֆրանսիայում ապրող թուրքերը և թուրքական համայնքի կազմակերպությունները ցույց են անցկացնելու Փարիզում՝ ի նշան բողոքի Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող բանաձևի ընդունման։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ բողոքի ցույցին հրավիրվել են Եվրոպայում գտնվող թուրքական համայնքների կազմակերպություններ, ինչպես նաև ադրբեջանական սպյուռքի կազմակերպություններ։
Բողոքի ցույցը նախատեսված է ավարտել երթով Փարիզի ժամանակով ժամը 17:00-ին՝ Ֆրանսիայի Սենատի շենքի մոտ։ Հիշեցնենք, որ երեք օր առաջ Ֆրանսիայի սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին չափազանց զուսպ էր արտահայտվել օրինագծի քվեարկության վերաբերյալ իր դիրքորոշման մասին՝ նշելով ի պաշտոնե իր առավելությունը։ Սակայն նախօերին վերջինս հայտարարել է, – «Այն քաղաքական ուժը, որին ես պատկանում եմ արդեն հայտնել է իր դիրքորոշումը և իմ դիրքորոշումը համապատասխանում է այդ դիրքորոշմանը», – ասել է սենատի նախագահը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ֆրանսիայի սենատի իրավական հարցերով հանձնաժողովը մերժել էր վերոնշյալ օրինագծի տեքստը՝ այն համարելով հակասահմանադրական։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ