Իրանի խորհրդարանում հանդես են եկել «Զանգեզուրի միջանցքի» դեմ
Արտաքին Քաղաքական
Իրանի խորհրդարանում հանդես են եկել «Զանգեզուրի միջանցքի» դեմ, հաղորդում է Голос Ирана Telegram-յան ալիքը, գրում է EADaily-ն:
Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մտահոգություն է հայտնել միջանցքի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ դրա իրականացումը հակասում է տարածաշրջանի ժողովուրդների շահերին և կարող է վտանգել ընդհանուր անվտանգությունը: Խորհրդարանի խոսնակը նաև քննադատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիրքորոշումը՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները վնասում են Իրանի ազգային շահերին:
Իրանի խորհրդարանի 290 պատգամավորներից 150-ը հայտարարություն են ընդունել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հայտարարության մեջ միջանցքի ստեղծումն անվանվել է«տարածաշրջանի ժողովուրդների շահերին հակասող և հավաքական անվտանգության ուղղակի սպառնալիք»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան