Իսրայելը հարվածել է Եմենի մայրաքաղաքին
Աշխարհ
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող տարբեր թիրախների, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղական աղբյուրը։
«Իսրայելի օդային հարվածները թիրախավորում են Եմենի արևմուտքում գտնվող Սանաա քաղաքի տարբեր շրջաններ», - ասել է աղբյուրը։
Սանան գտնվում է շիաների «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժման վերահսկողության տակ , որի զինված ուժերը հրթիռներ են արձակում Իսրայելի վրա՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների: Չորեքշաբթի օրը հուսիթների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)