Իսրայելը հարվածել է Եմենի ՆԳՆ շենքին
Աշխարհ
Իսրայելական կործանիչները հինգշաբթի օրը հարվածել են Ներքին գործերի նախարարության շենքին և Եմենի հյուսիսը կառավարող շիաների՝ «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման անվտանգության ուժերի վարժական ճամբարին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եմենի մայրաքաղաքի աղբյուրը։
«Սանայի վրա Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են «Անսար Ալլահ»-ի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության շենքը և Կենտրոնական անվտանգության ուժերի ճամբարը», - ասել է աղբյուրը։
Իսրայելը կիրակի օրը նույնպես հարվածել է Եմենի մայրաքաղաքին, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)