Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հունգարիայի դեսպանին՝ բողոքի նոտա փոխանցելու այն բանից հետո, երբ Բուդապեշտը արգելել է «Դրուժբա» նավթամուղի միջադեպին մասնակցած ուկրաինացի հրամանատարի մուտքը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան։
Ավելի վաղ Սիբիգան հայտարարել էր «հայելային գործողությունների» մասին՝ ի պատասխան Հունգարիայի իշխանությունների որոշման։ Հակամարտությունը ծագել է Հունգարիա ռուսական նավթ մատակարարող «Դրուժբա» նավթամուղի հետ կապված միջադեպի հետաքննության ֆոնին։
«Մենք հաստատում ենք մեր մտադրությունները՝ անբարյացակամ քայլերին համարժեք պատասխան տալու վերաբերյալ», - ասել է Սիբիգան՝ մեկնաբանելով իրավիճակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)