ԱՄՆ-ն խոստովանեց, որ Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ չեն այս փուլում դադարեցնել հակամարտությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգները խոստովանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ չեն այս փուլում դադարեցնել հակամարտությունը, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ավելի ուշ «լրացուցիչ հայտարարություններ» անել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Այս պատերազմի երկու կողմերն էլ կարող են պատրաստ չլինել այն ավարտելուն։ Նախագահը ցանկանում է, որ այն ավարտվի, բայց այս երկու երկրների առաջնորդներին անհրաժեշտ է, որ այն ավարտվի և պետք է ցանկանան, որ այն ավարտվի։ Կարծում եմ՝ նախագահը ավելի ուշ լրացուցիչ հայտարարություններ կանի այդ մասին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Լևիթը չի մանրամասնել, թե երբ են սպասվում Թրամփի նոր հայտարարությունները Ուկրաինայի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)