Լեհաստանում F-16 ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
Լեհաստանում ավիաշոուի նախապատրաստման ժամանակ F-16 ինքնաթիռ է կործանվել, լրագրողներին հայտնել է երկրի կառավարության մամուլի քարտուղար Ադամ Շլապկան։
«Ավիաշոուի փորձի ժամանակ F-16 ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն զոհվել է», - ասել է նա։
Սոցիալական ցանցերում շրջանառվում են վթարի պահի սիրողական տեսանյութեր: Կադրերում երևում է, թե ինչպես է կործանիչը մեծ արագությամբ շարժվում դեպի գետնին, ապա բախվում դրան: Հզոր պայթյուն է տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն