Կիևի վրա հարվածների ժամանակ վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը
Աշխարհ
Կիևի վրա գիշերային հարձակումների հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Այս մասին «Report» հրատարակությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Օգոստոսի 28-ին, առավոտյան ժամը երեքի սահմաններում, Կիևը հարձակման ենթարկվեց: Երբ հրթիռներից մեկը պայթեց, պայթյունի ալիքից վնասվեց Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը: Կոտրվել են պատուհանների ապակիները, իսկ հյուպատոսական բաժնի տանիքին ճաքեր են առաջացել», - հայտնել են դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները:
Գերատեսչությունը նշել է, որ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, և հաստատությունը շարունակում է գործել իր բնականոն հունով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն