ԱՄՆ-ն չի բացառում Վենեսուելայի դեմ ռազմական ուժի կիրառումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգտագործել ԱՄՆ զինված ուժերի «ամբողջ ուժը» Վենեսուելայից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Կարիբյան ավազանի շատ երկրներ հաստատել են ԱՄՆ ռազմական գործողությունը այդ նպատակով:
«Նախագահը պատրաստ է օգտագործել ամերիկյան իշխանության բոլոր տարրերը՝ մեր երկիր թմրանյութերի հոսքը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Լևիթը YouTube-ով հեռարձակվող եթերի ժամանակ։
Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկել Վենեսուելայի ափեր՝ նախագահ Դոնալդ Թրամփի լատինաամերիկյան թմրակարտելների դեմ պայքարի ծրագրի շրջանակներում: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց երկիրը պաշտպանելու համար 4,5 միլիոն աշխարհազորայինների մոբիլիզացիայի և մարզման մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)