Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը
Հայաստան
Ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տարեկան հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն 396 հզր 686 ՀՀ դրամն ամբողջությամբ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան