Սանայում ավիահարվածի հետևանքով` զոհվել է հութիների վարչապետ Ռահավան
Աշխարհ
Շիաների «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժման կողմից ստեղծված Եմենի կառավարության վարչապետ Ահմեդ Ղալեբ ալ-Ռահավին սպանվել է Սանայի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ալ-Ռահավի ընտանիքին մոտ կանգնած եմենական աղբյուրին։
Նրա խոսքով՝ իսրայելական կործանիչները ռմբակոծել են Սանայից հարավ գտնվող Հադդա շրջանում գտնվող տունը։ Արդյունքում՝ զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ վարչապետը և նրա մի քանի համախոհներ։
Նա հավելել է, որ «Անսար Ալլահ» խմբավորումը պատրաստվում է հայտարարել ալ-Ռահավիի մահվան մասին, ով նշանակվել էր վարչապետ անցյալ տարվա օգոստոսի 10-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)