Որ երկրները կարող են զորք ուղարկել Ուկրաինա օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ձևավորման համար. Politico
Աշխարհ
Ուկրաինայում օտարերկրյա ռազմական կոնտինգենտի ձևավորման ամենահավանական թեկնածուները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերն են, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Լոնդոնն ու Փարիզը ակտիվ ջանքեր են գործադրում իրենց դաշնակիցների վրա ճնշում գործադրելու համար՝ աջակցություն ստանալու և ռազմական ռեսուրսների տրամադրմանը մասնակցությունն ապահովելու։
Արևմտյան զինվորականներ Ուկրաինա ուղարկելու հարցը՝ որպես անվտանգության երաշխիք, ակտիվորեն քննարկվել է օգոստոսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլոաոիմիր Զելենսկու և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)