Թրամփը դժգոհ է, բայց և զարմացած չէ․ Սպիտակ տուն (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Քերոլայն Լիվիթը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ իր բացման խոսքում չի հիշատակել Ռուսաստանի գիշերային հարվածը Կիևին՝ փոխարենը անդրադառնալով ԱՄՆ ներքին թեմաներին:
Սակայն լրագրողը բարձրացրել է հարձակման թեման՝ հարցնելով՝ արդյոք Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիտարկում է «որպես խաղաղության ճանապարհին խոչընդոտ»: Քարտուղարը պատասխանել է՝ Թրամփը «դժգոհ է, բայց և զարմացած չէ»:
«Սրանք երկու երկրներ են, որոնք շատ երկար ժամանակ պատերազմի մեջ են եղել։ Ռուսաստանը սկսել է այդ հարձակումը Կիևի վրա, և նույն կերպ Ուկրաինան վերջերս հարված է հասցրել ռուսական նավթավերամշակման գործարաններին», -ասել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Նա հավելել է՝ Թրամփը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, սակայն «երկու երկրների ղեկավարները նույնպես պետք է դա ցանկանան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)