Կոլումբիան զինվորներ է տեղակայել Վենեսուելայի հետ սահմանին
Աշխարհ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Նորտե դել Սանտանդեր դեպարտամենտի Կատատումբո շրջան՝ հանցավոր խմբավորումներին հակազդելու համար: Այս մասին նա հայտարարել է X-ում։
«Ես խնդրել եմ Վենեսուելայի կողմից Կատատումբոյի սահմանին ռազմական ներկայության ուժեղացում՝ հանցավոր ուժերը հնարավորինս սահմանափակելու համար, և հրամայել եմ Կոլումբիայի բանակին ավելացնել հաստիքները երկրում։ Մենք 25 հազար զինվոր ունենք այդ գոտում», - հայտնել է Պետրոն։
Կոլումբիայի առաջնորդի խոսքով՝ տեղում վերահսկողությունը չի տրվելու մաֆիոզ խմբավորումներին, դրա համար պատասխանատվություն են կրելու Վենեսուելայի և Կոլումբիայի զինվորականները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)