Ինչ սխալ է թույլ տվել Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպմանը․ Reuters
Համաշխարհային Մամուլ
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը առանց Պետդեպարտամենտի սղագրիչի եկել է օգոստոսի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Դրանով նա խախտել է ստանդարտ դիվանագիտական արձանագրությունը և մոլորության մեջ գցել եվրոպացի առաջնորդներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է՝ օգոստոսի 7-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցում Ուիթքոֆը հայտնել է՝ Պուտինը համաձայնել է զորքերը դուրս բերել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից՝ Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանալու դիմաց: Այդ առաջարկը, գործակալության տեղեկություններով, «ապշեցրել է» հանդիպման մասնակիցներին, քանի որ հակասում էր նրան, թե ինչպես է Եվրոպան ընկալում Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում։
Սակայն հաջորդ օրը Թրամփի հատուկ ներկայացուցիչն արդեն այլ տեղեկություն է հայտնել։ Նա հայտարարել է՝ Պուտինն իրականում ոչ մի «զորքերի դուրսբերման» մասին չի խոսել։ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի ընթացքին ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, հիասթափված են Ուիթքոֆի տրամադրած հակասական տեղեկատվությունից: Գործակալության տվյալներով՝ եվրոպական ներկայացուցիչները հաջորդ օրերին ստիպված են եղել ինքնուրույն պարզել, թե իրականում ինչ է ասել Պուտինը Ուիթքոֆին։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը