Տիգրան Ավինյանին արհամարհո՞ւմ են (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի ոճով որոշել է ժողովրդի մեջ դուրս գալ՝ ցույց տալու համար, թե ինքը ժողովրդի ծոցից է դուրս եկած։
Նա որոշել է բարձրանալ հանրային տրանսպորտ, սակայն իր իսկ կողմից հրապարակված տեսանյութում հստակ երևում է, որ Ավինյանը բախվում է ուղևորների սառը անտարբերությանը, եթե չասենք՝ արհամարհանքին․ ուղևորները անգամ ուշադրություն չեն դարձնում Ավինյանին, նախ նրան չեն բարևում, ապա նրա խոսելու ժամանակ հեռախոսով են զբաղված, մինչդեռ, օրինակ, Վրաստանում մեծ ոգևորությամբ են ընդունում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։
Հավանաբար, Ավինյանի փիառ թիմի ներկայացուցիչներն ընդդիմությունից են, եթե որոշել են այսպիսի վատ կազմակերպված շոու ներկայացնել հանրությանը՝ վատություն անելով Ավինյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)