Նախկին արտգործնախարարը դարձել է Պակիստանում ներդրումային հիմնադրամի խորհրդատու
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեվիդ Միլիբենդը դարձել է պակիստանյան ներդրումային հիմնադրամի գլխավոր խորհրդատու։
Իր հայտարարության մեջ Միլիբենդը նշել է, որ Indus Basin Holdings ընկերությունն իրեն վստահել է երկրի գյուղատնտեսական ճյուղի զարգացումը, որը ըստ նրա՝ հսկայական ներուժ ունի։ Վերջինս ավելացրել է, որ հետաքրքրված է Պակիստանով, մասնավորապես՝ այդ երկրի տնտեսական զարգացմամբ։
Indus Basin Holdings ներդրումային ընկերությունը սննդի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում խոշորածավալ ներդրումային ծրարգրեր է իրականացնում։
Դավիթ Միլիբենդը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար է եղել Գորդոն Բրաունի վարչապետ եղած ժամանակ՝ 2007–2010թթ.։ Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ