Պուտինը Ալյասկայից հետո անակնկալ քայլ արեց Չինաստանի ուղղությամբ
Համաշխարհային Մամուլ
Չինական Baijiahao պորտալի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ուղարկել Պեկին անմիջապես Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո, դարձավ անսպասելի, բայց հաշվարկված դիվանագիտական քայլ։ Նշվում է, որ Պուտինը Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքների մասին տեղեկացրել է մի շարք առաջնորդների, սակայն Չինաստանը սկզբում այդ ցուցակում չի եղել։
Պորտալի վերլուծաբանների կարծիքով՝ Վոլոդինի այցը Պեկին պետք է դիտարկել որպես ուղիղ ազդանշան Պուտինից՝ կարևոր տեղեկություններ փոխանցելու և հնարավոր ապագա այցի համար հող նախապատրաստելու նպատակով։ Ավելին, նման տեղեկատվությունը, ըստ աղբյուրի, չէր կարող հաղորդվել հեռախոսով կամ փակ կապով։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը հանդիպել էին օգոստոսի 15-ին Ալյասկայի Անկորիջ քաղաքում՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Երկու նախագահների բանակցությունները տևել էին 2 ժամ 45 րոպե, իսկ կողմերը արդյունքները գնահատել էին բարձր։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը