Ռուսաստանը հրաժարվել Է Ուկրաինայի նկատմամբ իր որոշ պահանջներից․ Ֆիդան
Ռուսաստան
Ռուսաստանն ի սկզբանե Ուկրաինայից պահանջել է չորս շրջանների տարածքներ իրենց վարչական սահմաններում, սակայն հրաժարվել է այդ պահանջներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, փոխանցում է РБК-ն:
«Այժմ նրանք հրաժարվել են այդ պահանջներից և համաձայն են մնալ շփման գծում, բացառությամբ մեկ շրջանի։ Ինչպես գիտեք, Դոնբասը բաժանված է երկու մասի՝ Լուգանսկ և Դոնեցկ։ Ներկայումս նախնական պայմանավորվածություն կա Դոնեցկի մնացած 25-30 տոկոսը նրանց հանձնելու և շփման գծում Զապորոժյեի ու Խերսոնի պահպանման վերաբերյալ», - ասել է նախարարը։
Ռուսաստանի առաջարկը և պայմանագիրը անվտանգության երաշխիքներով հաստատելու նրա համաձայնությունը «իսկապես հիանալի հիմք են ստեղծում շրջանակային համաձայնագրի տեսքով», վստահ է Ֆիդանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան