Կրեմլը մերժեց մեկնաբանել Թուրքիայի խոսքը ռուսական զիջումների մասին
Ռուսաստան
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները, ըստ որոնց՝ Ռուսաստանը պատրաստ է տարածքային զիջումների Ուկրաինայի շուրջ։ Նրա խոսքով՝ Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում կայացած հանդիպման մանրամասները դիտավորությամբ չեն բացահայտվում՝ խաղաղ կարգավորման շահերից ելնելով։
Պեսկովը շեշտել է, որ Ուկրաինայի թեման խորությամբ քննարկվել է, սակայն պաշտոնական Մոսկվան նպատակահարմար չի համարում որևէ կոնկրետ մանրամաս հրապարակել։ «Կարևոր է, որ գործընթացը ընթանա առավել դիսկրետ եղանակով», — ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստանը սկզբում պահանջել է Ուկրաինայից չորս մարզերի ամբողջական վերահսկողություն, սակայն հետագայում համաձայնել է սահմանափակվել շփման գծով՝ բացառությամբ Լուգանսկի և Դոնեցկի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան