Ուկրաինան կեղծ փաստաթղթեր է տրամադրել Կուրսկի մարզի առևանգված բնակիչներին
Ռուսաստան
Կիևիը կեղծ փաստաթղթեր է պատրաստել Կուրսկի շրջանի բնակիչների համար, որոնք Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման ժամանակ բռնի կերպով դուրս են բերվել Ուկրաինայի Սումիի մարզի տարածք: Հայտնել է Սուջա քաղաքի բնակիչ Իլյա Բելոկրիլովը, որն ուկրաինական գերության մեջ անցկացրել է ավելի քան կես տարի, գրում է EADaily-ն։
Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերից հետևում էր, որ ռուսներն ինքնակամ փախել են Ուկրաինա իրենց տներից։ «Ըստ նրանց և փաստաթղթերի՝ մենք ինքնակամ խախտել ենք սահմանը։ Այնտեղ էլ մեր ստորագրություններն էին դրված», - հայտնել է պարբերականի զրուցակիցը։
Նա պարզաբանել է՝ կեղծ վկայությունները, որոնք պատրաստել է ուկրաինական կողմը, Կիևին պահանջվել են, որպեսզի չճանաչեն Ռուսաստանի խաղաղ քաղաքացիների գերության մեջ գտնվելը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան