Եվրոպային սարսափելի պատերազմներ են սպասվում. փորձագետ
Վերլուծական
Պնդումներն այն մասին՝ Ռուսաստանը չարախնդում է Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի կործանման հարցում, անհեթեթ են, քանզի նրան կայունություն և կանխատեսելիություն է պետք։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը։ Այս մասին հայտնում է EADaily-ն։
Ըստ նախկին պաշտոնյայի՝ երբ Եվրամիությունը փլուզվի, նոր պատերազմներ կբռնկվեն հենց նրա տարածքում, որոնց մասշտաբները, ավերածություններն ու կորուստները կհամապատասխանեն ուկրաինականին։ Փորձագետի կարծիքով՝ քաոսի մեջ կներքաշվի ամբողջ Եվրոպան, և «եթե նրանք անմիջապես չկանգնեցնեն այս խելագարությունը, ամեն ինչ կավարտվի»:
«Ռուսաստանն ընդհանրապես նման անկայունություն չի ցանկանում, նրան կանխատեսելիություն է պետք։ Նրա համար կարևոր է հասկանալ՝ ինչ կլինի հետո, դա նպաստում է ռազմավարության առավել արդյունավետ ձևավորմանը և ռեսուրսների բաշխմանը», - ընդգծել է Ռիթերը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը