Ուզբեկստանը սուվերեն պետություն է, հարաբերությունները՝ ռազմավարական. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Ուզբեկստանի նախագահի վերջին հայտարարություններին Կիևի և Բաքվի մասին՝ ընդգծելով, որ Տաշքենդը սուվերեն պետություն է և ինքնուրույն է վարում իր արտաքին քաղաքականությունը։ Նա նշել է, որ Մոսկվան մեծապես կարևորում է հարաբերությունները Ուզբեկստանի հետ՝ տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ, ՇՕՍ, ՄԱԿ և ԵԱՏՄ շրջանակներում։
Զախարովայի խոսքով՝ երկու երկրների կապերը կրում են համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային բնույթ, հիմնված են բարեկամության ու փոխշահավետ համագործակցության վրա։
Նշենք, որ օրեր առաջ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրապարակավ գովեստի խոսքեր էր հղել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին՝ նրա քաղաքականության համար, իսկ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն, ով իր հերթին շնորհակալություն էր հայտնել Կիևին ցուցաբերած աջակցության համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան