Որ դեպքում Թրամփը «կլվանա ձեռքերը» Ուկրաինական հակամարտությունից․ քաղաքագետ
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ուկրաինական հակամարտության կարգավորումից, եթե սպառվեն կողմերի վրա ճնշման բոլոր լծակները: Այս մասին հայտարարել է քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը, հաղորդում է Lenta-ն։
«Բոլոր վերջին ամիսները ցույց են տալիս, որ Թրամփը շարունակում է շանտաժի ենթարկել Ուկրաինական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ փորձելով ստիպել նրանց գալ ինչ-որ կոնսենսուսի։ Ասել, որ ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել կարգավորումից չի կարելի, քանի որ շարունակվում են սպառազինությունների մատակարարումները, քննարկումներն ու բանակցությունները», - հայտնել է քաղաքագետը։
Թրամփը, ինչպես վստահ է Դուդակովը, դեռ որոշում չի կայացրել ուկրաինական հակամարտության կարգավորումից հեռացնելու մասին։ Քաղաքագետը կարծում է՝ ԱՄՆ նախագահը դեռևս չի թողնի կողմերի վրա ճնշում գործադրելու փորձերը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը