2025-ի հունվար-հուլիսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 15.6 տոկոսով
Տնտեսություն
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,661.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.6%-ով կամ 224.2 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 15.2%-ով կամ 226.9 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 60.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 մլրդ դրամի դիմաց:
Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան