Բրիտանացին նշել է Ռուսաստան տեղափոխվելու պատճառները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Թոմի Թոմփքինսը որոշել է տեղափոխվել Ռուսաստան՝ հայտարարելով ավելի հանգիստ և անվտանգ երկրում ապրելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։
«Կարծում եմ՝ Արևելյան Եվրոպայում ընդհանուր առմամբ շատ ավելի անվտանգ է, ոչ միայն Ռուսաստանում», - ասել է բրիտանացին: Միևնույն ժամանակ, տղամարդը նշել է՝ արևմտյան երկրներում կենսամակարդակը նվազում է, իսկ հանցագործությունը՝ աճում:
«Մեծ Բրիտանիայում ապրելու արժեքը հրեշավոր է, բնակարանային ճգնաժամ, վտանգի մշտական զգացում», - հավելել է նա։ Հաղորդվում է, որ Թոմփքինսը տեղափոխվել է նախագահական ծրագրով, որը թույլ է տալիս օտարերկրացիներին կացության իրավունք ստանալ ընդհանուր արժեքների հիման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)