Պուտինը կմասնակցի Սի Ցզինպինի անունից կայանալիք հանդիսավոր ընդունելությանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունից կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որը տեղի կունենա կիրակի երեկոյան, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Գագաթնաժողովը կսկսվի օգոստոսի 31-ի երեկոյան, մոտավորապես ժամը 19:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 14:00-ին): Առաջին միջոցառումը ՉԺՀ նախագահի անունից պաշտոնական ընդունելություն է: Եվ այս ընդունելությանը կմասնակցեն ինչպես ՇՀԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները , այնպես էլ հրավիրված երկրների ղեկավարները», - ասել է Ուշակովը:
Ռուսաստանի նախագահի օգնականը մանրամասնել է, որ գագաթնաժողովի միջոցառումներին կմասնակցեն նաև Մոնղոլիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Կամբոջայի, Եգիպտոսի, Մալդիվների, Մյանմայի, Նեպալի, Թուրքիայի ղեկավարները, ինչպես նաև չինական կողմից հյուրեր՝ Վիետնամի Ինդոնեզիայի, Լաոսի, Մալայզիայի և Թուրքմենստանի ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)