Պուտինը կհանդիպի Լաոսի և Մոնղոլիայի վարչապետների հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 4-ին Վլադիվոստոկում կհանդիպի Լաոսի, Մոնղոլիայի վարչապետների և ՉԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամի հետ, հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
«Մինչև սեպտեմբերի 4-ին կայանալիք լիագումար նիստը, մեր նախագահը նախատեսում է հանդիպել այս երեք առաջնորդներից յուրաքանչյուրի հետ», - ասել է Ուշակովը։
Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնել է Ուշակովը, Պուտինը սեպտեմբերի 5-ին կմասնակցի ԵԱԽ լիագումար նիստին՝ Ռուսաստանի նախագահի, Լաոսի վարչապետ Սոնեսայ Սիֆանդոնի, Մոնղոլիայի վարչապետ Գոմբոջավին Զանդանշատարի և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Հունչժոնգի հետ միասին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան