Ուշակովը հայտնել է, թե որ երկիրը կգլխավորի ՇՀԿ-ն 2025-2026 թվականներին
Աշխարհ
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 2025-2026 թվականների նախագահությունը Չինաստանից կանցնի Ղրղզստանին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«2025-2026 թվականներին Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) կնախագահի Ղրղզստանի Հանրապետությունը։ Մենք, բնականաբար, սերտորեն կհամագործակցենք մեր ղրղզ գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, ամեն կերպ կաջակցենք նրանց», - ասել է Ուշակովը։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Դրա ավարտից հետո կազմակերպության նախագահությունը կստանձնի Ղրղզստանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)