Թուրքիայի երկինքը փակ է Իսրայելի համար, բացի քաղաքացիական չվերթներից
Աշխարհ
Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և իսրայելական պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրներից կանոնավոր քաղաքացիական չվերթների համար, իսկ իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ չվերթների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայի դիվանագիտական աղբյուրը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Թուրքիան փակել է իր դռները Իսրայել զենք և զինամթերք տեղափոխող նավերի և ինքնաթիռների համար: Որոշ լրատվամիջոցներ Ֆիդանի խոսքերը մեկնաբանեցին որպես թուրքական երկնքի լիակատար փակում Իսրայելի համար:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկինքը բաց է իսրայելական ավիաընկերությունների տարանցիկ չվերթների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)