Մակրոնը նոր սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Ռուսաստանը կբախվի նոր պատժամիջոցների, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Le Figaro-ն։
«Եթե նախագահ Պուտինի կողմից նախագահ Թրամփին խոստացված այս երկկողմ հանդիպումը տեղի չունենա մինչև երկուշաբթի, կարծում եմ՝ դա կնշանակի, որ նախագահ Պուտինը կրկին գերազանցել է նախագահ Թրամփին», - նշել է նա։
Ըստ Մակրոնի, եթե առաջնորդները չհանդիպեն, Փարիզն ու Բեռլինը կպաշտպանեն Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների ճնշումը։
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Փարիզն ու Բեռլինը «շատ հստակ կհայտարարեն, որ Ռուսաստանի դեմ կկիրառվեն առաջնային և երկրորդային պատժամիջոցներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)