Արևմտյան երկրները վերանայում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները. Պուտին
Ռուսաստան
Մի շարք արևմտյան երկրներ վերանայում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Xinhua լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք տեսնում ենք, որ մի շարք արևմտյան երկրներ իրականում վերանայում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և բացահայտորեն անտեսում են Նյուրնբերգի և Տոկիոյի տրիբունալների դատավճիռները», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում այն պատճառով, որ ներկայիս արևմտյան էլիտաները չեն ցանկանում հիշել իրենց նախորդների մեղքը իրենց կողմից սանձազերծված համաշխարհային պատերազմի համար։
Պուտինը նշել է, որ արևմտյան երկրները ձգտում են «ջնջել իրենց պատմության ամոթալի էջերը» և խրախուսել ռևանշիստական և նեոնացիստական տրամադրությունները։
«Պատմական ճշմարտությունը կեղծվում և թաքցվում է՝ քաղաքական նպատակահարմարությանը համապատասխանելու համար», - ընդգծել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան