Զելենսկին նշել է անվտանգության երաշխիքների հիմնական պարամետրերը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է բաղկացած լինեն երեք հիմնական բլոկներից, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքերն է փոխանցում The Newsweek-ը։
Առաջին բլոկը Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս թվաքանակի պահպանումն է, զինվորականների ֆինանսավորման ապահովումը, այդ թվում՝ ուկրաինական, եվրոպական և ամերիկյան պաշտպանական արտադրության հաշվին։
Երկրորդ բլոկը Կիևի գործընկերների հետ առաջնորդների մակարդակով պայմանավորվածությունն է Ուկրաինային աջակցելու նրանց պատրաստակամության մասին, ինչպես Զելենսկին անվանել է «ՆԱՏՕ-լայթ»։
Երրորդ բլոկը, ըստ Ուկրաինայի նախագահի, վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և նրա սառեցված արտասահմանյան ակտիվների օգտագործմանը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը