ԵՄ-ն հայտնել է Ռուսաստանին սառեցված ակտիվները վերադարձնելու պայմանը
Աշխարհ
ԵՄ-ն չի կարող թույլ տալ Ռուսաստանին վերադարձնել սառեցված ակտիվները, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, գրում Է Reuters-ը։
«Մենք պարզապես չենք կարող պատկերացնել, որ ձեռք բերված զինադադարից կամ խաղաղ համաձայնությունից հետո այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նա փոխհատուցում չվճարի Ուկրաինային», - ասել է պաշտոնյան։
ԵՄ-ի տվյալներով՝ Եվրոպայում սառեցվել են մոտ 210 մլրդ եվրո ռուսական ակտիվներ։ Դիվանագետների խոսքով՝ այժմ քննարկումը տեղափոխվում է այն կողմ, թե ինչպես հնարավոր կլինի տնօրինել այդ միջոցները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)