Գրոհի է ենթարկվել Հունական կղզիներից մեկի թուրքական հյուպատոսարանը
Աշխարհ
Հունական Ռոդոս կղզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում են գործել՝ հայտնում է regnum.ru–ն։ Ինչպես հայտնում է հունական AMNA լրատվական գործակալությունը՝ սկզբում անհայտ անձինք հյուպատոսության դարպասներին փակցրել են հակաթուրքական բովանդակությամբ պաստառներ, ինչից հետո շենքի բակ է նետվել այրվող բենզինով տարա։
Կայքը հայտնում է նաև, որ վառվող տարան հանգվել է հերթապահ ոստիկանի կողմից։ Ոստիկանը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ հյուպատոսարանի շենքը չի վնասվել։ Տեղական իշխանությունները այդ առնչությամբ սկսել են հետաքննություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ