Բաքուն պետք է ազատ արձակի Sputnik Ադրբեջանի ձերբակալված լրագրողներին․ Կիսելյով
Ադրբեջան
Ադրբեջանի իշխանությունները պետք է որքան հնարավոր է շուտ ազատ արձակեն Sputnik Ադրբեջանի լրագրողներին, որոնք արդեն երկու ամիս է գտնվում են ճաղերի հետևում։ Նման կոչով է հանդես եկել Россия сегодня մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, հայտնում է EADaily-ն։
Նա հիշեցրել է՝ խոսքը Sputnik Ադրբեջանի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի մասին է։ «Այս ամբողջ ընթացքում ոչ մի արձագանք նրանցից, ովքեր միտումնավոր օգտագործել են"Sputnik Ադրբեջանի լրագրողներին երկու դաշնակից երկրների և ժողովուրդների հարաբերություններում լուրջ ճգնաժամ հրահրելու համար», - նշել է Կիսելյովը:
Նա անընդունելի է համարել այն լրագրողներին ազատությունից զրկելը, որոնց աշխատանքին «երբեք ոչ մի հարց չի եղել», և ոչ քաղաքակիրթ է անվանել նրանց մեղադրանքները սկզբում լրտեսության, ապա խարդախության մեջ: «Մենք կրկին կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մեր աշխատակիցներին և հնարավորություն տալ նրանց վերադառնալ հայրենիք», - եզրափակել է գլխավոր տնօրենը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան