Լիտվայում առաջարկել են ռուսական սառեցված ակտիվները վերածել Ուկրաինային տրամադրվող վարկերի
Աշխարհ
Լիտվայի իշխանությունները առաջարկել են, որ Եվրամիությունը բռնագրավի Ռուսաստանի սառեցված ակտիվները և դրանք վերածի Ուկրաինայի համար վարկի։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստել ենք անդամ պետություններին ուղղված դիմում՝ ռուսական ակտիվների բռնագրավման վերաբերյալ, որպեսզի դրանք փոխանցվեն Ուկրաինայի վերականգնման կարիքներին», - ասել է նա։
Բուդրիշը հավելել է, որ եթե ԵՄ-ն մերժի նման նախաձեռնությունը, ուկրաինական կողմի աջակցության համար վճարվող գինը շատ ավելի բարձր կլինի։ Նա ընդգծել է, որ սառեցված ռուսական ակտիվները «ոտքի տակ ընկած» ռեսուրս են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան