Հունգարիան չի աջակցի Եվրոպայի որոշմանը․ Սիյարտո
Աշխարհ
Հունգարիան չի աջակցի Ուկրաինայում ռազմական գործողության մասին Եվրոպայի որոշմանը։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն X սոցցանցում։
Նրա հրապարակման մեջ ասվում է՝ այսօր ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ «մենք կկանգնենք պատերազմի կողմնակիցների ցունամիի հետ»: Սիյարտոն նաև խոսել է Ուկրաինայի համար մեծ փողերի և զենքի, ԵՄ-ին հարկադիր անդամակցության, ռազմական գործողություն սկսելու և Հունգարիային ստիպելու հսկայական ճնշման մասին՝ հրաժարվելով խաղաղության կողմնակիցների դիրքորոշումից:
Նա ընդգծել է՝ Բուդապեշտը չի աջակցի որևէ որոշման, որը կհակասի Հունգարիայի դիրքորոշմանը կամ կխանգարի խաղաղության հաստատմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի