ԱՄՆ-ն և Արևմուտքը երկերեսանիություն են ցուցաբերում Պուտինի նկատմամբ. Sabah
Ռուսաստան
Միացյալ Նահանգները և Արևմտյան երկրները լավ գիտակցում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հարվածել խաղաղ բնակիչներին Ուկրաինայում ռազմական հակամարտության ժամանակ, բայց նրանք շարունակում են ցուցաբերել երկերեսանիություն։ Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը։
Հոդվածում ասվում է, որ եվրոպացի և ամերիկացի առաջնորդները չեն քննադատում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի հատվածի վրա հարձակումների համար։
«Նրանք դեռևս Նեթանյահուին վերաբերվում են՝ որպես «պատերազմի հերոսի»։ Եվ նրանք ընդհանրապես չեն ամաչում», - ընդգծում է հրատարակության սյունակագիր Բերջան Թութարը։
Նա նշում է, որ «այն արևմտյան քաղաքական գործիչները, ովքեր չկարողացան դատապարտել Նեթանյահուի հանցագործությունները այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինված ուժերը հարվածեցին Կիևին, միաձայն հարձակվեցին Պուտինի վրա»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան