ԱՄՆ-ի մարդու իրավունքների զեկույցը պարունակում է Ռուսաստանի դեմ անհիմն մեղադրանքներ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
ԱՄՆ մարդու իրավունքների մասին զեկույցը պարունակում է Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքերը մեջբերված են նախարարության կայքում։
«Հատկապես շփոթեցնող են Ռուսաստանի զինված ուժերի և պաշտոնական ներկայացուցիչների կողմից «ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների», «ուկրաինացի քաղաքացիների խոշտանգումների», «ուկրաինացիների Ռուսաստան հարկադիր արտաքսման», ինչպես նաև «երեխաների զինված հակամարտություններում օգտագործման» ենթադրյալ կատարման մասին անհեթեթ ակնարկները», - ասել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի արտաքին քաղաքականության կուրսի բարելավումը կարտահայտվի Վաշինգտոնի՝ որպես մարդու իրավունքների պահապանի դերի մերժմամբ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի