Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Կիևի անվտանգության երաշխիքները կարող են ներառել ԱՄՆ–ի և Եվրոպայի ռազմական ինքնաթիռների ներկայությունը Ուկրաինայի երկնքում, բայց ընդգծել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորներ չեն լինի։
«Մենք այնտեղ զինվորներ կամ որևէ այլ բան չենք ունենա», - ասել է Թրամփը Daily Caller պորտալի հետ հարցազրույցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել օդում, սակայն այնտեղ հիմնականում սպասվում է եվրոպական ինքնաթիռների ներկայություն։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ առանց «որևէ տեսակի» անվտանգության երաշխիքների ճգնաժամը չի լուծվի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան