Պուտինը քառօրյա այցով ժամանել է Չինաստան (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան: Չինական լրատվական գործակալությունների տվյալներով՝ Պուտինի ինքնաթիռը կիրակի՝ օգոստոսի 31-ին, առավոտյան վայրէջք է կատարել չինական Թիենծինի «Բինհայ» օդանավակայանում։
Պուտինի այցը Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով, կտևի չորս օր՝ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 3-ը: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ մեկ երկիր նման երկարատև այցելությունները շատ հազվադեպ են լինում։
Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թիենծինում օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)