Պեսկովը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության շարունակման մասին
Աշխարհ
Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, քանի որ չի տեսնում Ուկրաինայի` հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ցանկությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք լուծել խնդիրը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Սակայն մինչ այժմ մենք չենք տեսնում փոխադարձություն Կիևի կողմից. մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», - ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։
Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ առճակատումը շարունակելու ուկրաինական ուղին սխալ է և կհանգեցնի Կիևի համար ողբերգական հետևանքների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)