Ռուսաստանում արձագանքել են Լուկաշենկոյի և Ալիևի համատեղ լուսանկարին
Աշխարհ
Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Օլգա Սկաբեևան իր տելեգրամյան ալիքում մեկ բառով գնահատել է Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ լուսանկարը, որտեղ երկու երկրների ղեկավարները ծիծաղում են։
«Իրավիճակ», - գրել է Սկաբեևան։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կտեղեկացնի հանրությանը, եթե ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված լինի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Իր հերթին, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մանրամասնել էր, որ Պեկին այցի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)