Ինտերնետում ապստամբության կոչեր անող բլոգերներին Չինաստանում տանջում են
Աշխարհ
Չինական կառավարությունը ուժեղացրել է ԶԼՄ–ների վրա ճնշումը՝ անցյալ տարի ներմուծելով մի շարք սահմանափակումներ՝ մի կողմից վախենալով «արաբական սցենարով» ապստամբությունից՝ հայտնում է BBCRussian` հղում անելով Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հաղորդած տվյալներին։
Կազմակերպության տվյալներով՝ բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ և ակտիվիստներ ինտերնետում գործող կոմունիստական ռեժիմի դեմ ապստամբելու կոչեր տեղադրելուց հետո ձերբակալվել են և տանջաքննվել։
Լրագրողների միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ մի շարք ամսագրեր, որոնք կատարում են հետաքննություններ, փակվել են, և նվազագույնը 16 լրագրող հեռացվել է աշխատանքից։
Կազմակերպությունը զգուշացնում է, որ լրագրողների աշխատանքի պայմանները կարող են վատանալ, քանի որ ՉԺՀ–ում այս տարի պատրաստվում են ընտրությունների։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ