Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 622-ի
Աշխարհ
Օգոստոսի 31-ի երեկոյան Աֆղանստանի արևելքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի հետևանքով զոհվել է 622 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1500-ը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհերի մեծ մասը Կունար նահանգում է։ Աֆղանստանի մի քանի այլ արևելյան նահանգներ նույնպես տուժել են։
Իշխանությունները խոստովանել են, որ զոհվածների և վիրավորների թիվը կարող է աճել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)